Խավին խոսել է Էսպանյոլի նկատմամբ տոնած հաղթանակի մասին
Իսպանական Լա լիգայի 14-րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 1:0 հաշվով հաղթեց «Էսպանյոլին»։
Խաղից հետո իր տպավորություններով է կիսվել «Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Խավին, ով «բլաուգրանասի» ղեկին անցկացրեց ոչ միայն առաջին հանդիպումը, այլև տոնեց իր առաջին հաղթանակը։
«Ես երջանիկ եմ։ Մենք ստիպված էինք տանջվել, սակայն այժմ հեշտ հաղթանակներ չեն լինում. պետք է ավելացնել։ Միանշանակ ավելի լավ կխաղանք և ավելի լավ կհարձակվենք։
Առաջին խաղակեսում լավ հանդես եկանք, սակայն հաճախ չէինք հասկանում, թե ինչպես օգտվենք ազատ գոտիներից։ Մենք դեռ շատ աշխատանք ունենք կատարելու։
Ակնհայտ էր, որ երկրպագուների ոգևորությունը վարակիչ էր, ինչի հետևանքով թիմն էլ ներդրեց իր ողջ ուժերը։
«Բարսան» անչափ կարևոր 3 միավոր վաստակեց։ Երբ հաղթանակով ես սկսում, ամեն ինչ ավելի հեշտ է դառնում»,- եզրափակել է 41-ամյա մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էսպանյոլ, Լա-լիգա, Խավի