Խավի. «Մոռանում ենք Չեմպիոնների լիգան և կենտրոնանում Լա լիգայի վրա»
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Ինտերը» հյուրընկալվելիս մրցեց «Բարսելոնայի» դեմ. թրիլլերային խաղում գրանցվեց 3:3 հաշիվը։
հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ իր տպավորություններով է կիսվել կատալոնական ակումբի գլխավոր մարզիչ Խավին.
«Առաջին կեսը հիանալի անցկացրինք։ Մենք գրոհում էինք տարբեր ուղղություններով։ Խաղը մեր վերահսկողության տակ էր, սակայն երկրորդ կեսում սկսեցինք սխալներ թույլ տալ։
Առաջին բաց թողած գոլը հոգեբանական մեծ հարված էր մեզ համար։ Այնպես, ինչպես երկրորդ գոլը բաց թողեցին, չպետք է տեղի ունենա նման մակարդակի խաղում։ Մենք թանկ վճարեցինք դրա դիմաց։ Փորձեցինք հետ բերել կորցրածը, սակայն չստացվեց։
Եթե տանը չես հաղթում «Ինտերին», ապա արժանի չես նույնիսկ չնչին հնարավորություններով շարունակել պայքարը մրցաշարում։ Մենք փոքրիկ հույս ունենք, բայց իրավիճակը շատ բարդ է։
Սա մեծ հարված էր մեզ համար, իսկ այժմ պետք է մտածենք Կլասիկոյի մասին։
Մոռանում ենք Չեմպիոնների լիգան և կենտրանոնում Լա լիգայի վրա, որտեղ ցանկանում ենք մնալ առաջատար։
Սխալների պատճառով չկարողացանք Չեմպիոնների լիգայում ցույց տալ մեր լավագույն կողմերը»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ այս ոչ-ոքիից հետո «Բարսելոնան» վաստակեց 4 միավոր և C խմբում զբաղեցնում է միայն 3-րդ հորիզոնականը։
Մրցաշարի 5-րդ տուրում «Ինտերը» Միլանում մրցելու է «Վիկտորիա Պլզենի» դեմ։ Հաղթանակի դեպքում «ներաձուրիները» կահապովեն իրենց տեղը Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում, իսկ «Բարսելոնան» երկրորդ տարին անընդմեջ չի հաղթահարի խմբային փուլը և պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ինտեր, Խավի, Չեմպիոնների-լիգա