Խավի. «Մենք մոտ էինք այն Բարսային, որը ցանկանում ենք տեսնել»
Իսպանական Լա լիգայի 5-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախեց «Բետիսին»։
Հանդիպումից հետո իր տպավորություններով է կիսվել «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին.
«Հանդիպումը ստացվեց ոչ կատարյալ, բայց` հիանալի։ Գոհ եմ, թե ինչպիսի հաճույքով էին ֆուտբոլիստները խաղում։ Տպավորություն էր, թե մենք «Նոու Կամպում» ենք խաղում։
Հիանալի պահեր ունեցանք. հենց այդպես էլ պետք է լինի։
Չհաշված Յամալին` հարձակվողական ոճի բոլոր չորս ֆուտբոլիստները դարձան գոլի հեղինակ, ինչը կատարյալ է։ Գոլ խփեցին նույնիսկ տուգանայինի իրացումից հետո…
Մրցակիցն ունեցավ մեկ անչափ վտանգավոր պահ, սակայն, ընդհանուր առմամբ, մենք շատ որակյալ հանդիպում անցկացրինք։
Մենք աշխատել էինք պրեսինգը ճիշտ կիրառելու ուղղությամբ` լավ իմանալով, որ մրցակիցը բավական լայն է դասավորվելու դաշտում։
Մենք չպետք է իջեցնենք նշաձողը։ Այս խաղում մենք մոտ էինք այն «Բարսային», որը ցանկանում ենք տեսնել»,- նշել է կատալոնական ակումբի գլխավոր մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բետիս, Լա-լիգա, Խավի