Խավի. «Բարսան իրեն չեմպիոն չի զգում. դեռ 12 խաղ կա»
Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրում «Բարսելոնան» սեփական հարկի տակ 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ տոնեց «Ռեալ Մադրիդի» նկատմամբ։
Հանդիպումից հետո «բլաուգրանայի» գլխավոր մարզիչ Խավին նշել է, որ «Բարսան» իրեն չեմպիոն չի զգում.
«Առջևում դեռ 12 խաղ կա։ Անչափ կարևոր հաղթանակ տոնեցինք Կլասիկոյում։ Մենք արժանի էինք դրան, քանի որ դաշտում ավելի լավ տեսք ունեինք, գերիշխում էինք և ավելի շատ գոլային պահեր ստեղծեցինք։
Ես գոհ եմ. թիմը ներդրեց բոլոր ուժերը։ Այս հաղթանակը կբարելավի մեր հոգեբանական վիճակը և վստահություն կհաղորդի։
Սակայն, դեռ ոչինչ վճռված չէ։ «Բարսան» իրեն չեմպիոն չի զգում։ Սա միայն քայլ առաջ է, և ես ուրախ եմ ֆուտբոլիստների համար։ Այն, ինչ անում են «Բարսայի» ֆուտբոլիստները, հաճախ, ըստ արժանվույնի, չի գնահատվում։ Ես շատ եմ հպարտանում նրանց խաղով, այն ամենով, թե ինչպես նրանք պայքարում յուրաքանչյուր գնդակի համար։ Մենք պետք է գնահատենք դա»,- Խավիի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ այս հաղթանակից հետո «Բարսելոնան» Լա լիգայի մրցաշարային աղյուսակում 12 միավորի առավելություն ստացավ «Ռեալի» նկատմամբ։
Լա լիգայի պատմության ընթացքում չեմպիոնակոնական պայքարում դեռևս որևէ ակումբ չի կարողացել հաղթահարել 12 միավորի տարբերությունը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Էլ Կլասիկո, Լա-լիգա, Խավի, Ռեալ Մադրիդ