Լևանտեի ավագ. «Նրանք չորս պահ ունեցան, որոնցից երեքը գոլի վերածեցին»
Իսպանական Լա լիգայի 31-րդ տուրի շրջանակում «Լևանտեն» սեփական հարկի տակ 2:3 հաշվով պարտվեց «Բարսելոնային»` գնդակ բաց թողնելով 90+2-րդ րոպեին։
Վալենսիական ակումբի ավագ Խոսե Լուիս Մորալեսը հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանել է լրագրողների հարցերին։
– Ի՞նչը չբավականացրեց գոնե 1 միավոր վաստակելու համար։
– Եթե իրացնեինք մեր գոլային պահերը, ապա կհասնեինք ինչ-որ բանի։ Մենք ժամանակ առ ժամանակ ավելի լավ էինք խաղում, քան «Բարսելոնան», սակայն նրանք չորս պահ ունեցան, որոնցից երեքը վերածեցին գոլի։
– Չիրացված 11-մետրանոցն ուժեղ ազդեցություն թողե՞ց թիմի վրա։
– Դա հենց այն դրվագներից մեկն է, որի ժամանակ արդյունավետ չգործեցինք։ 11-մետրանոցները տարբեր ֆուտբոլիստներ չեն իրացնում։
Մենք աջակցում ենք Ռոխերին, քանի որ պարտվում և հաղթում ենք միասին։
Հենց սկզբից էլ փորձում էինք հաղթել, լավ էինք պրեսինգի դիմում մրցակցի կիսադաշտում, ինչից էլ հետո գնդակը հասցնում էինք տուգանային հրապարակ, սակայն հաղթանակի հասնելու համար պետք է ավելի արդյունավետ գործենք, քանի որ երբ նրանք ունեցան իրենց առաջին գոլային պահը, գրավեցին մեր դարպասը,- Մորեալեսի խոսքերը մեջբերում է AS-ը։
Հիշեցնենք, որ «Բարսելոնայի» դեմ խաղում «Լևանտեի» օգտին երեք 11-մետրանոց վաստակեցին, որոնք բոլորն էլ տարբեր ֆուտբոլիստներ իրացրին։ Խոսե Լուիս Մորալեսին ու Գոնսալո Մելերոյին հաջողվեց դառնալ գոլի հեղինակ, իսկ Ռոխեր Մարտին վրիպեց նշակետից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Գոնսալո Մելերո, Լա-լիգա, Լևանտե, Խոսե Մորալես, Ռոխեր Մարտի