Լևանդովսկին պայմանագիր է համաձայնեցրել Բարսելոնայի հետ
«Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ, ամենայն հավանականությամբ, կփոխի ակումբային գրանցումն ու կարիերան կշարունակի «Բարսելոնայի» կազմում։
Ինպես հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան, լեհ ֆուտբոլիստն արդեն անձնական պայմանագիր է համաձայնեցրել «բլաուգրանայի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` կողմերի միջև պայմանագիրը կնքվելու է մինչև 2025 թ. հունիսի 30-ը։
Այժմ «Բարսելոնան» 33-ամյա տրանսֆերի հարցում պետք է բանակցություններ սկսի մյունխենյան ակումբի հետ։
Ավելի վաղ Լևանդովսկին հայտարարել էր, որ «Բավարիայից» պայմանագրի երկարաձգման առաջարկ չի ստացել և որոշել է հեռանալ ակումբից։
Նշենք, որ գոլահարի ու մյունխենյան ակումբի միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Հիշեցնենք, որ Ռոբերտ Լևանդովսկին «Բավարիայի» կազմում հանդես է գալիս 2014 թ. հուլիսից, որի մարզաշապիկով անցկացրել է 374 հանդիպում` դառնալով 344 գոլի և 72 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Բարսելոնա, Նիկոլո Սկիրա, Ռոբերտ-Լևանդովսկի, տրանսֆերներ