Լևանդովսկին հերոսանում է` կամային հաղթանակ պարգևելով «Բարսային» 🎥
Իսպանիայի Լա լիգայի 7-րդ տուրում «Բարսելոնան» Լուիս Կոմպանիսի անվան «Օլիմպիական» ստադիոնում 2-1 հաշվով հաղթեց «Ռեալ Սոսիեդադին»։
Բասկյան ակումբին առաջ մղեց 31-րդ րոպեին Ալվարո Օդրիոսոլան, «բլաուգրանայից» 43-րդ րոպեին հաշիվը հավասարեցրեց Ժյուլ Կունդեն, իսկ 59-րդ րոպեին Հանսի Ֆլիկի գլխավորած թիմի հաղթական գոլը խփեց Ռոբերտ Լևանդովսկին։
Ի դեպ, հաղթական ասիստը կատարեց վնասվապքից ապաքինված Լամին Յամալը, որը վայրկյաններ առաջ էր փոխարինման դուրս եկել։
Գործող չեմպիոն «Բարսան» 19 միավորով գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Սոսիեդադը» 5 միավորով 17-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am