Լևանդովսկին 2022 թ. ամռանը, հնարավոր է, համալրի իսպանական գրանդի շարքերը
Լեհաստանի հավաքականի և «Բավարիայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին, հնարավոր է, կարիերան շարունակի իսպանական Լա լիգայում։
Ինչպես տեղեկացնում է ESPN-ը, 32-ամյա հարձակվողը երազում է հանդես գալ «Ռեալի» կազմում և մտադիր է այդ տրանսֆերն իրականացնել 2022 թ. ոչ ուշ։
Աղբյուրի փոխանցմամբ` «Բավարիայի» ղեկավարությունը տեղյակ է լեհ հարձակվողի ակումբից հեռանալու ցանկության մասին և սկսել է արդեն փոխարինող է փնտրել նրա համար։
AS-ն էլ հայտնում է, որ Լևանդովսկու հավանական փոխարինողներից մեկը հոլանդական ՊՍՎ-ի 22-ամյա հարձակվող Կոդի Գապկոն է, ում ծառայություններով էլ հետաքրքրված է «Բավարիան»։
Բացի դրանից, նշվում է նաև, որ «արքայական» ակումբն աշխատում է հարձակվողներ Էրլինգ Հականդի («Բորուսիա Դորտմունդ») և Կիլիան Մբապեի (ՊՍԺ) տրանսֆերներն իրականացնելու շուրջ, այդ պատճառով էլ Լևանդովսկուն ձեռքբերելու մասին կարող է մտածել միայն հաջորդ ամռանը։
Հավելենք, որ Ռոբերտ Լևանդովսկու ու «Բավարիայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բավարիա, Կադի Գապկո, ՊՍՎ, Ռեալ Մադրիդ, Ռոբերտո-Ֆիրմինո, տրանսֆերներ