Լևանդովսկու անհավանական արդյունավետությունը 2019/20 մրցաշրջանից սկսած
Գերմանական Բունդեսլիգայի 9-րդ տուրի շրջանակում «Բավարիան» հյուրընկալվելիս 1։3 հաշվով հաղթեց «Շտուտգարտին»։
Հանդիպման 45+1-րդ րոպեին մյունխենյան ակումբի կազմում հերթական գոլն է խփել Ռոբերտ Լևանդովսկին՝ հաշիվը դարձնելով 1։2։
Ինչպես տեղեկացնում է Sky Sports Statto-ն, 2019/20 մրցաշրջանից սկսած լեհ հարձակվողը բոլոր մրցաշարերի շրջանակում «Բավարյաի» կազմու մանցկացրել է 61 հանդիպում՝ դառնալով 70 գոլի հեղինակ։
Լևանդովսկին եվրոպական ֆուտբոլի շրջանակում այդ ժամանակատվածից սկսած բոլորից շատ է գոլի հեղինակ դարձել։ 32-ամյա հարձակվողը ոչ ավել, ոչ պակաս 24 գոլով գերազանցում է «Լացիոյի» հարձակվող Չիրո Իմոբիլեին, ով նախորդ մրցաշրջանում նվաճեց «Ոսկե խաղակոշիկը»։ Նրա ակտիվում այդ ժամանակահտվածում 52 խաղում գրանցվել է 46 գոլ։
Նույնքան գոլ ունի հեղինակած նաև «Յուվենտուսի» գոլահար Կրիշտիանու Ռոնալդուն, ով մասնակցել է 53 խաղի։
# Բավարիա, Բունդեսլիգա, Լացիո, Կրիշտիանու-Ռոնալդու, Յուվենտուս, Չիրո Իմոբիլե, Ռոբերտ-Լևանդովսկի