Լուկաս Սելարայանի ֆենոմենալ գոլն Արգենտինայի առաջնությունում 🎥
Լուկաս Սելարայանի ֆենոմենալ գոլն Արգենտինայի առաջնությունում 🎥
21/02/2026 - 14:24

Արգենտինայի առաջնության Ապերտուրայի 6-րդ տուրում «Բելգրանոն» արտագնա խաղում ոչ-ոքի (1:1) է գրանցել «Դեֆենսիա և Խուստիսիայի» հետ։

Հյուրերից 54-րդ րոպեին հեռահար հարվածով ֆենոմենալ գոլ է խփել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը` բացելով հաշիվը։

33-ամյա ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում երկրորդ անգամ է դարպասի գրավմամբ աչքի ընկել։ Նա մասնակցել է 5 հանդիպման։

«Բելգրանոն» հաղթանակը բաց է թողել միայն 90+6-րդ րոպեին 11-մետրանոցից բաց թողած գնդակի պատճառով։

«Բելգրանոն» 12 միավորով B խմբում երրորդ տեղում է։ «Դեֆենսիա և Խուստիսիան» էլ միավորների քանակը հասցրել է 10-ի ու A խմբում նույնպես երրորդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2026