Լուկաս Սելարայանի հիասքանչ գոլը հաղթանակ է պարգևել «Բելգրանոյին» 🎥
Արգենտինայի Լիգա Պրոֆեսիոնալի Ապերտուրայի 4-րդ տուրում «Բելգրանոն» սեփական դաշտում 1:0 հաշվով հաղթել է «Բանֆիլդին»։
Տանտերերին 54-րդ րոպեին հեռահար հիասքանչ հարվածով հաղթանակ է պարգևել Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպան Լուկաս Սելարայանը։ 33-ամյա կիսապաշտպանը նոր մրցաշրջանում խփել է առաջի գոլը։
«Բանֆիլդից» 61-րդ րոպեին փոխարինման է դուրս եկել Հայաստանի հավաքականում հանդես եկած եզրային կիսապաշտպան Թոմաս Ադորյանը։
«Բելգրանոն» 8 միավորով B խմբում երրորդն է, «Բանֆիլդը»` 4 միավորով 8-րդը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի առաջնություն, Բանֆիլդ, Բելգրանո, Լիգա Պրոֆեսիոնալ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական