Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել
Հայաստանի ազգային հավաքականի և արգենտինական «Բելգրանոյի» կիսապաշտպան Լուկաս Սելարայանը վնասվածք է ստացել, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։
32-ամյա ֆուտբոլիստն Արգենտինայի առաջնության 3-րդ տուրի «Ինդեպենդիենտե Ռիվադավիայի» դեմ խաղում իր թիմի մեկնարկային կազմում էր և փոխարինվել է ընդմիջմանը։
Սելարայանը ձախ ոտքի մկանային վնասվածք է ստացել և կբացակայի 10-15 օր։
Հիշեցնենք, որ Սելարայանը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ է Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Ֆաթեհից» վերադարձել «Բելգրանո»։ Նա Արգենտինայի նոր մեկնարկած առաջնությունում մասնակցել է 3 հանդիպման։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Արգենտինայի առաջնություն, Բելգրանո, Լիգա Պրոֆեսիոնալ, Լուկաս Սելարայան, Հայաստանի-հավաքական