Լուկակու․ «Արդեն 9 օր է տնից դուրս չեմ եկել․ երեկ քիչ մնաց խելագրվեի»
«Ինտերի» հարձակվող Ռոմելու Լուկակուն պատմել է, թե ինչպես է անցնում իր կարանտինը․
«Երեկ քիչ էր մնում խելագարվեի։ Ես չեմ կարողանում տանից դուրս գալ, չեմ կարողանում մարզվել։ Արդեն 9 օր է տանը նստած եմ։ Խաղացողների մեծ մասն ապրում են քաղաքի կենտրոնում։ Ակումբը բոլոր նրանց, ովքեր մարզսարքերի կարիք ունեն, տրամադրում է։ Սնունդ նույնպես տրամադրում է ակումբը։
Կարոտում եմ նորմալ կյանքը։ Շատ եմ ցանկանում կրկին լինել մայրիկիս, տղայիս, եղբորս հետ․․․ Մշտապես մտածում եմ նրանց մասին։ Սարսափելի է, երբ դու ոչ ոքի հետ չես կարող շփվել։ Ես կարոտում եմ մարզումները, հանդիպումները, երկրպագուներին։ Այսպիսի իրավիճակներում սկսում ես գնահատել այն, ինչ ունես դու»,- Լուկակու խոսքերը մեջբերում է A Bola-ն։
Հիշեցնենք, որ կորոնավիրուսի կանխարգելման նպատակով եվրոպական բոլոր երկրներում դադարեցվել են ֆուտբոլային առաջնությունները, իսկ Իտալիան համարվում է վարակի ամենամեծ աղբյուրներից մեկը․ բոլորը գտնվում են կարանտինում։
# Ինտեր, կորոնավիրուս, Ռոմելու-Լուկակու