Լուկակուն շրջանցեց Ռոնալդոյի ռեկորդը
Ա սերիայի 15-րդ տուրուն «Ինտերը» սեփական հարկի տակ 6։2 հաշվով ջախջախիչ առավելության հասավ «Կրոտոնեյի» նկատմամբ։
Հանդիպման 64-րդ րոպեին միլանցիների գոլերից մեկը խփեց Ռոմելու Լուկակուն։ Դա նրա 50-րդ գնդակն էր «Ինտերի» կազմում։ Այդ ցուցանիշին հասնելու համար բելգիացուց պահանջվեց ընդամենը 70 խաղ, ինչը համարվում է «Ինտերի» բոլոր ժամանակների լավագույն ցուցանիշ։
Ինչպես տեղկացնում է Squawka Football-ը, Լուկակուն շրջանցեց ֆուտբոլի լեգենդներից մեկի՝ Ռոնալդոյի ռեկորդը, ում «Ինտերի» կազմում 50 գոլ խփելու համար անհրաժեշտ էր եղել 77 հանդիպում անցկացնել։
Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում 27-ամյա հարձակվողը «Ինտերի» կազմում մասնակցել է 14 հանդիպման՝ դառնալով 12 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
# Ինտեր, Կրոտոնե, Ռոմելու-Լուկակու, Ռոնալդո