Լուկակուն հերոսնաում է` Նապոլիին հաղթանակ պարգևելով Ռոմայի դեմ խաղում 🎥
Իտալական Ա սերիայի 13-րդ տուրում «Նապոլին» «Դիեգո Արմանդո Մարադոնա» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։
Հանդիպման ընթացքում գրանցվեց դարպասի մեկ գրավում. նեապոլյան ակումբը հաղթեց 1:0 հաշվով։
Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմին հաղթանակ պարգևեց Ռոմելու Լուկակուն, որն աչքի ընկավ 54-րդ րոպեին` գրավելով նախկին ակումբի դարպասը։
«Նապոլին» հաղթանակից հետո վաստակեց 29 միավոր և կրկին գլխավորեց մրցաշարային աղյուսակը։ «Ռոման» 13 միավորով 12-րդ տեղում է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Ա-սերիա, Անտոնիո Կոնտե, Նապոլի, Ռոմա, Ռոմելու-Լուկակու