Լուկակուն կրկնել է Ռոնալդոյի պատմական ցուցանիշը
Երեկ՝ օգոստոսի 21-ին, Քյոլնի «Ռեյն Էներգի» մարզադաշտում կայացավ Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում «Սևիլիան» 3։2 հաշվով հաղթեց «Ինտերին»՝ ռեկորդային 6-րդ անգամ նվաճելով Եվրոպա լիգայի գավաթը։
Հանդիպման 5-րդ րոպեին միլանյան ակումբի կազմում գոլի հեղինակ դարձավ Ռոմելու Լուկակուն՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
Այդ գոլը բելգիացի հարձակվողի համար ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում դարձավ 34-րդը։
Ինչպես տեղեկացնում է OptaPaolo-ն, այդ ցուցանիշով Ռոմելու Լուկակուն դարձել է «Ինտերի» պատմության երկրորդ ֆուտբոլիստը, ով իր դեբյուտային մրցաշրջանում հեղինակում է 34 գոլ։ Նման ցուցանիշ գրանցել էր նաև Ռոնալդոն, ով 1997/98 մրցաշրջանում նույնպես դարձել էր 34 գոլի հեղինակ։
# Եվրոպա-լիգա, Ինտեր, Ռոմելու-Լուկակու, Ռոնալդո, Սևիլիա