Լուկակուն կանգ չի առնում. Չելսին հաղթեց Զենիթին🎥
Չեմպիոնների լիգայի խմբային փուլի 1-ին տուրում «Չելսին» H խմբի շրջանակում Լոնդոնում մրցեց «Զենիթի» դեմ։
Ճիշտ է` առաջին խաղակեսում «Չելսիի» ֆուտբոլիստներն ունեին տարածքային ու խաղային առավելություն, սակայն Սանկտ Պետերբուրգից ժամանած հյուրերը բավական գրագետ էին պաշտպանվում` հետ մղելով մրցակցի բոլոր գրոհները։
Դեռ ավելին` ողջ առաջին կեսի ընթացքում Թոմաս Տուխելի սաներն այդպես էլ որևէ դիպուկ հարված չկատարեցին Ստանիսլավ Կրիցյուկի պաշտպանած դարպասի ուղղությամբ։
Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին 0:0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի հենց մեկնարկից «ազնվականներն» էլ ավելի մեծացրին ճնշումը։
Աչքի ընկնելուն շատ մոտ էին Անտոնիո Ռյուդիգերն ու Ռիս Ջեյմսը, սակայն վերջիններս վրիպեցին նպաստավոր դիրքերից։
Տանտերերի այդ ճնշումը 69-րդ րոպեին վերջապես տվեց իր արդյունքը. Սեսար Ասպիլիկուետայի կատարած բարձր փոխանցումից հետո Ռոմելու Լուկակուն գլխի դիպուկ հարվածով բացեց խաղի հաշիվը։
Խաղավարտին մոտ հյուրերը որոշակի անհանգստություններ պատճառեցին, սակայն «Չելսին» պահպանեց հաղթական հաշիվը։
Այսպիսով, Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը 1:0 հաշվով հաղթեց «Զենիթին»։
H խմբի շրջանակում կայացավ ևս մեկ խաղ.
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Զենիթ, Թոմաս ՏՈւխել, Չելսի, Չեմպիոնների-լիգա, Ռոմելու-Լուկակու, Սեսար Ասպիլիկուետա