Զինված հարձակում Օզիլի և Կոլաշինացի վրա ?
Լոնդոնում զինված հարձակում է կատարվել «Արսենալի» երկու ֆուտբոլիստների վրա:
Ինչպես հայտնում է Sky Sports-ը, Մեսութ Օզիլը և Սեադ Կոլոշինացը Լոնդոնի հյուսիսային մասում մեքենայում են եղել, երբ նրանց վրա բանդա է հարձակվել: Հանցագործների դեմքերը ծածկված են եղել սաղավարտներով: Տեսախցիկները ֆիքսել են, որ հարձակվողներից մեկի ձեռքում դանակ է եղել:
Օզիլը դուրս է եկել մեքենայից և վազել է մոտակայքում գտնվող ռեստորան օգնություն խնդրելու, որի անձնակազմի հետ նա ծանոթ է եղել, իսկ Կոլոշինացը փորձել է հակահարված տալ հանցագործներին:
Տեղ հասած ոստիկանությունը ստացել է ֆուտբոլիստների և ռեստորանի անձնակազմի ցուցմունքները: Համաձայն օրինապահ մարմինների տարածած հայտարարությանը՝ այժմ հետաքննություն է տարվում գործով, բայց դեռ ոչ ոք ձերբակալված չէ:
Ինչպես հայտնել է «Արսենալի» պաշտոնական կայքը, խաղացողները չեն տուժել:
# Արսենալ, Մեսութ-Օզիլ, Սեադ-ԿոլաշինացMesut Ozil’s car got jumped, Kolasinac jumped out and backed the beef. #YaGunnersYa pic.twitter.com/CxsJeiCvxw
— James (@smhjaames) July 25, 2019