Լյուկ դե Յոնգը հրաժեշտ է տվել Բարսելոնայի երկրպագուներին
«Սևիլիայի» հարձակվող Լյուկ դե Յոնգը, ով 2021/22 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Բարսելոնայի» կազմում, հրաժեշտ է տվել կատալոնական ակումբի երկրպագուներին։
««Կուլես» (խմբ.` «Բարսելոնայի» երկրպագուները»), սա յուրահատուկ ժամանահատված էր։ Ամենայն բարիք եմ մաղթում բոլորիդ»,- գրել է հոլանդացի հարձակվողն Insagram-ի իր էջում։
Հավելենք, որ վարձակալության ավարտից հետո 31-ամյա ֆուտբոլիստը կվերադառանա «Սևիլիա»։
«Բարսելոնայում» հանդես գալու ժամանակահատվածում Դե Յոնգն անցկացրել է 29 հանդիպում` դառնալով 7 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Լյուկ դե Յոնգ, Սևիլիա, տրանսֆերներ