Հիանալի Գերմանիայի հավաքական! Լյովի սաները հիանալի խաղով հաղթեցին Պորտուգալիային🎥
Եվրո-2020-ի 2-րդ տուրի կենտրոնական հանդիպումը կայացավ Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում. Գերմանիայի հավաքականն F խմբի շրջանակում մրցեց Պորտուգալիայի դեմ։
Հանդիպումը բավական ակտիվ մեկնարկեցին գերմանացիները, ովքեր արդեն 6-րդ րոպեին բացեցի խաղի հաշիվը, սակայն Ռոբին Գոսենսի խփած գոլը հանդիպման գլավոր մրցավար Էնթոնի Թեյլորը, խաղից դուրս իրավիճակի պատճառով, չհաշվեց։
Գրոհեց «բունդեսմանշաֆթը», սակայն 15-րդ րոպեին հաշիվը բացեցին Եվրոպայի գործող չեմպիոնները։ Պորտուգալիան նետվեց արագ հակագրոհի, ինչի արդյունքում Բերնարդու Սիլվան հիասքանչ փոխանցումով մրցակցի տուգանային հրապարակում գտավ Դիոգու Ժոտային, ով էլ դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Կրիշտիանու Ռոնալդուն, վերջինս էլ բացեց խաղի հաշիվը։
Յոաքիմ Լյովի սաները նախքան ընդմիջման գնալն ուշքի եկան և ոչ միայմ հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ. 35-րդ ու 39-րդ րոպեներին ինքնագոլի հեղինակ դարձան համապատասխանաբար Ռուբեն Դիաշն ու Ռաֆայել Գերեյրուն։
Արդյունքում, կողմերն ընդմիջման գնացին Գերմանիայի հավաքականի առավելությամբ` 2:1։
Երկրորդ խաղակեսի մեկնարկում էլ տանտերերն ունեին առավելություն և կատարած երկու դիպուկ հարվածով ևս երկու գնդակ ուղարկեցին Ռուի Պատրիսիուի պաշտպանած դարպասը։
Նախ 51-րդ աչքի ընկավ Կայ Հավերցը, ապա 61-րդ րոպեին` Ռոբեն Գոսենսը, իսկ հաշվի դարձավ արդեն 4:1։
Ֆերնանդու Սանթուշի սաները փորձեցին արագ ուշքի գալ կատարվածից և 67-րդ րոպեին մեկ գնդամ հետ բերեցին, որն իր անվան դիմաց գրանցեց Դիոգու Ժոտան։
79-րդ րոպեին պորտուգալացիները քիչ մնաց հաշիվը կրճատետին մինչև նվազագույնի, սակայն Ռենատո Սանչեսի կատարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին։
Ամեն դեպքում, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Գերմանիայի հավաքականը հիանալի խաղով 4:2 հաշվով հաղթեց Պորտուգալիայի։
Երկրորդ տուրից հետո F խումբն ստացավ հետևյալ տեսքը.
- Ֆրանսիա – 4 միավոր
- Գերմանիա – 3 միավոր
- Պորտուգալիա – 3 միավոր
- Հունգարիա – 1 միավոր
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Գերմանիայի հավաքական, Դիեգու Ժոտա, ԵՎՐՈ-2020, Կայ Հավերց, Կրիշտիանու-Ռոնալդու, Յոհաքիմ Լյով, Պորտուգալիայի հավաքական, Ռաֆայել Գերեյրու, Ռոբին Գոսենս, Ռուբեն Դիաշ, Ֆերնանդու Սանթուշ