Լիվերպուլի ֆուբտոլիստներ․ «Մենք չենք ցանկանում, որ դա տեղի ունենա»
«Լիվերպուլի» ֆուտբոլիստները ՝ թիմի ավագ Ջորդան Հենդերսոնի գլխավորությամբ, համատեղ հայտարարություն են տարածել՝ արտահայտելով իրենց բողոքը Սուպերլիգայի ստեղծման գաղափարի վերաբերյալ։
Հենդերսոնը Twitter-ի իր պաշտոնական էջում կատարել է հետևյալ գրառումը․
«Մեզ այս ամենը դուր չի գալիս, և մենք չենք ցանկ անում, որ այն տեղի ունենա, ինչև մեր թիմային դիրքորոշումն է։
Ակումբի և երկրպագուների հանդեպ մեր նվիրավծությունը բացարձակ է և երբեք կասկած չի հարոցում
You’ll Never Walk Alone»։
Այդ գրառումով կիսվել են նաև «Լիվերպուլի» ֆուտբոլիստներ Ջեյմս Միլները, Նեկո Վիլյամսը, Ադրիանը, Շկեդրան Շաքիրին, Ալիսոն Բեկերը, Վիրջիլ վան Դեյկը, Էնդրյու Ռոբերտսոնը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը և այլք։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ադրիան, Ալիսոն Բեկեր, Էնդրյու Ռոբերտսոն, Լիվերպուլ, Նեկո Վիլյամս, Շկեդրան Շաքիրի, Ջեյմս Միլներ, Ջորդան Հենդերսոն, Սուպերլիգա, Վիրջիլ-վան-Դեյկ, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ