Լիվերպուլի վերադարձը. Կլոպի թիմը ոչ ֆուտբոլային հաշվով ջախջախեց Ռեյնջերսին🎥
Չեմպիոնների լիգայի 4-րդ տուրում «Լիվերպուլը» A խմբի շրջանակում հյուրընկալվելիս մրցեց «Ռեյնջերսի» դեմ։
Հանդիպման առաջին կեսում կողմերը փոխանակվեցին խփած մեկական գնդակով, իսկ երկրորդ կեսում Յուրգեն Կլոպի թիմն անհավանական ֆուտբոլ ցուցադրեց` հաղթելով 7:1 հաշվով։
Մերսիսայդյան ակումբի կազմից Մոհամեդ Սալահը դարձավ հեթ-տրիկի, Ռոբերտո Ֆիրմինոն` դուբլի հեղինակ, մեկական անգամ էլ աչքի ընկան Հարվի Էլիոթն ու Դարվին Նունյեսը։
Նշենք, որ «Լիվերի» կազմից հիանալի հանդիպում անցկացրեց նաև Դիոգու Ժոտան` կատարելով 3 գոլային փոխանցում։
«Ռենջերների» միակ գոլն էլ խփեց Սքոթ Էրֆիլդը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
A խումբը 4-րդ տուրից հետո ունի հետևյալ տեսքը.
- «Նապոլի» – 12 միավոր
- «Լիվերպուլ» – 9 միավոր
- «Այաքս» – 3 միավոր
- «Ռեյնջերս» – 0 միավոր
Այսպիսով, «Նապոլին» ու «Լիվերպուլն», անկախ վերջին երկու տուրերի արդյունքներից, նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դարվին Նունյես, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Հարվի Էլիոթ, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Չեմպիոնների-լիգա, Ռեյնջերս, Ռոբերտ-Լևանդովսկի