Լիվերպուլի կիսապաշտպանի սարսափելի վնասվածքը Լիդսի դեմ խաղում🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 4-րդ տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս 3:0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց «Լիդսի» նկատմամբ։
Հանդիպման 58-րդ րոպեին «Լիդսի» պաշտպան Պասկալ Ստրոյկն անչափ կոպիտ խախտում թույլ տվեց մերսիսայդյան ակումբի կիսապաշտպան Հարվի Էլիոթի նկտամամբ։
«Լիվերպուլի» բուժանձնակազմը տևական ժամանակ օգնություն էին ցույց տալիս 18-ամյա կիսապաշտպանին, ինչից հետո նրան պատգարակի վրա խաղադաշտից դուրս հանեցին։
Հատկանշական է, որ Ստրոյկն անմիջապես հեռացվեց խաղադաշտից` պատժվելով կարմիր քարտով։
«Լիվերպուլն» արդեն պաշտոնապես հաստատել է, որ Էլիոթը կոճի ծանր վնասվածք է ստացել և մոտ օրերս կենթարկվի վիրահատության։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am





