Լիվերպուլը նույնպես վստահ հաղթանակով մեկնարկեց մրցաշրջանը🎥
Անգլիական Պրեմիեր լիգայի 1-ին տուրի շրջանակում «Լիվերպուլը» հյուրընկալվելիս մրցեց ֆուտբոլային էլիտա վերադարձած «Նորվիչի» դեմ։
Հետևելով «Մանչեսթեր Յունայթեդի» և «Չելսիի» օրինակին` Յուրգեն Կլոպի թիմը նույնես նոր մրցաշրջանն սկսեց վստահ հաղթանակով։
Մերսիսայդյան ակումբը երեք անպատասխան գնդակ ուղարկեց «Նորվիչի» դարպասը։
Հանդիպման լավագույն ֆուտբոլիստը միանշանակ Մոհամեդ Սալահն էր, ով դարձավ մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։
«Լիվերպուլի» մյուս երկու գոլերն իրենց անվան դիմաց գրանցեցին Դիոգու Ժոտան և Ռոբերտո Ֆիրմինոն։
Հավելենք, որ «Լիվերպուլի» կազմում 10 ամսվա դադարից հետո առաջին անգամ պաշտոնական հանդիպման մասնակցեց ծանր վնասվածքից ապաքինված հոլանդացի կենտրոնական պաշտպան Վիրջիլ վան Դեյկը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Դիեգու Ժոտա, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Նորվիչ, Ռոբերտո-Ֆիրմինո, Վիրջիլ-վան-Դեյկ