Լիվերպուլը կանգնեցրեց Նապոլիին` հաղթելով Սպալետիի թիմին 🎥
Չեմպիոնների լիգայի վերջին` 6-րդ տուրում «Լիվերպուլն» A խմբի շրջանակում «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում մրցեց «Նապոլիի» դեմ։
Գոլազուրկ առաջին կեսից հետո հանդիպման վերջնամասում Յուրգեն Կլոպի թիմը կարողացավ երկու անպատասխան գնդակ ուղարկել հյուրերի դարպասը` հաղթելով 2:0 հաշվով. 85-րդ ու 90+8-րդ րոպեներին աչքի ընկան Մոհամեդ Սալահն ու Դարվին Նունյեսը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ռեյնջերս» 1:3 «Այաքս»
A խումբը վերջին տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.
- «Նապոլի» – 15 միավոր
- «Լիվերպուլ» – 15 միավոր
- «Այաքս» – 6 միավոր
- «Ռեյնջերս» – 0 միավոր
Այսպիսով, «Նապոլին» ու «Լիվերպուլը» նվաճեցին Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ «Այաքսը» պայքարը կշարունակի Եվրոպա լիգայում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Դարվին Նունյես, Լիվերպուլ, Լուչիանո-Սպալետի, Մոհամեդ-Սալահ, Յուրգեն-Կլոպ, Նապոլի, Չեմպիոնների-լիգա