Լիվակովիչը կրկնել է մեկ ԱԱ-ի ընթացքում հետ մղած 11-մետրանոցների ռեկորդը
ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչում Խորվաթիայի հավաքականը 11-մետրանոցներով հաղթեց Բրազիլիային` դուրս գալով կիսաեզրափակիչ։
Հանդիպման հերոս դարձավ խորվաթների դարպասապահ Դոմինիկ Լիվակովիչը, ով հանդիպման ընթացքում կատարեց 11 սեյվ, իսկ հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարի ժամանակ հետ մղեց «պենտակամպիոնների» հարձակվող Ռոդրիգոյի հարվածը։
Ինչպես տեղեկացնում է Squawka-ն, Լիվակովիչը դարձել է աշխարհի առաջնությունների պատմության միայն երրորդ դարպասապահը, ով մրցաշարի ընթացքում հետխաղյա 11-մետրանոցների ժամանակ հետ է մղել 4 հարված։
ԱԱ-2022-ի 1/8 եզրափակիչի շրջանակում Ճապոնիայի դեմ կայացած խաղում (1:1, 11 մ – 3:1) Լիվակովիչը հետ մղեց 3 հարված։
Ավելի վաղ նման արդյունք գրանցել էին Սերխիո Գոյկոչեան (Մունդիալ-1990, Արգենտինա) և Դանիել Սուբաշիչը (Մունդիալ-2018, Խորվաթիա)։
Հավելենք, որ Խորվաթիայի հավաքականը կիսաեզրափակիչում մրցելու է Արտենտինայի դեմ։
Այդ հանդիպումը կայանալու է դեկտեմբերի 13-ին` Երևանի ժամանակով 23:00-ից սկսած։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Բրազիլիայի հավաքական, Դոմինիկ Լիվակովիչ, Խորվաթիայի հավաքական, Մունդիալ-2022, Քաթար-2022