Լիդսը, Լեսթերը և Բարնլին պատրատվում եմ դատական գործընթաց սկսել Էվերտոնի դեմ
Անգլիական երեք ակումբներ պատրաստվում են դատական գործընթաց սկսել «Էվերտոնի» դեմ։
Ինչպես տեղեկացնում է Daily Mail-ը, խոսքը «Լիդսի», «Լեսթերի» և «Բարնլիի» մասին է, որոնք մտադիր են դատի տալ «Էվերտոնին» այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ մերսիսայդյան ակումբից հանվել է 10 միավոր` ֆինանսական խախտումներ կատարելու համար։
Աղբյուրի փոխանցմամբ` Պրեմիեր լիգայի կայացրած որոշումից հետո ակումբների ղեկավարները բանակցություններ են վարել, որոնց շահերը համընկել են։
Պրեմիեր լիգայի 2022/23 մրցաշրջանի վերջին տուրում «Էվերտոնը» կարողացավ պահպանել տեղը բարձրագույն դիվիզիոնում, իսկ «Լիդսն» ու «Լեսթերը» դուրս մնացին առաջնությունից։
«Բարնլին» պաշտպանում է «Լիդսի» և «Լեսթերի» շահերը, քանի որ, ըստ Պրեմիեր լիգայի տարածած հայտարարության, «Էվերտոնը» ֆինանսական օրենքները խախտել է 2021/22 մրցաշրջանում. այդ ժամանակ էլ առաջնությունը լքեց հենց «Բարնլին»։
Աղբյուրի փոխանցմամբ` այս ակումբների հիմնական դժգոհությունն այն է, որ «Էվերտոնի» նկատմամբ պատժամիջոցը չի կիրառվել ճիշտ ժամանակին։ Եթե «իրիսներից» նախորդ մրցաշրջանում հանվեին միավորները, ապա նրանք դուրս կմնային Պրեմիեր լիգայից։
Պրեմիեր լիգայի` անկախ հանձնաժողովի որոշման հրապարակումից հետո «Լիդսը», «Լեսթերն» ու «Բարնլին» կարծում են, որ ավելի ամուր դիրքում են գտնվում` մերսիսայդյան ակումբի դեմ դատավարություն սկսելու համար։
Հատկանշական է, որ վերոնշյալ երեք ակումբները «իրիսներից» մտադիր են պահանջել 300 մլն ֆունտ փոխհատուցում։
Ընդ որում, դեռևս նախորդ ամիս «Լիդսի», «Լեսթերի» և «Բարնլիի» ներկայացուցիչները Պրեմիեր լիգայի ղեկավարությանը համատեղ նամակ են ուղարկել` ծանուցելով, որ «Էվերտոնի» մեղավորությունը հաստատվելուց հետո դատական հայց են ներկայացնելու ակումբի դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Բյորնլի, Էվերթոն, Լեսթեր, Լիդս, Չեմպիոնշիփ