Լիգայի գավաթ. ՄՅՈՒ-ն  11-մետրանոցների  անհավանական շարքում պարտվեց 4-րդ դիվիզիոնի ակումբի 🎥

Լիգայի գավաթ. ՄՅՈՒ-ն 11-մետրանոցների անհավանական շարքում պարտվեց 4-րդ դիվիզիոնի ակումբի 🎥

28/08/2025 - 01:25

Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակիչում «Մանչեսթեր Յունայթեդը» մրցակցի դաշտում հետխաղյա 11-մետրանոցներով պարտվեց երկրի 4-րդ դիվիզիոնը` Երկրորդ լիգան ներկայացնող «Գրիմբսի Թաունին»։

Տանտերերը Չարլզ Վերնամի ու Տայրել Ուորենի գոլերի շնորհիվ մինչև 75-րդ րոպեն հաղթում էին 2:0 հաշվով, բայց «կարմիր սատանաները» կարողացան փրկել խաղն ու խաղը տեղափոխել 11-մետրանոցներ։

Ռուբեն Ամորիմի գլխավորած թիմից աչքի ընկան Բրայան Մբեումոն ու Հարի Մագայերը։ Վերջինը փրկության գոլը խփեց 89-րդ րոպեին։

11-մետրանոցներն անհավանական երկար տևեցին. կողմերը 13-ական հարված կատարեցին։ «Գրիմբսբի Թաունը» 12-11 հաշվով սենսացիոն հաղթանակ տարավ մանկունիական գրանդի նկատմամբ։

Այսպիսով, Քլիթորպս քաղաքը նորկայացնող ակուբը դուրս եկավ Լիգայի գավաթի 1/32 եզրափակիչ, իսկ «Ման. Յունայթեդն» ավարտեց մրցելույթը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023