Լիգայի գավաթ. «Ման. Սիթին» վստահ հաղթանակ է տարել «Նյուքասլի» նկատմամբ` դուրս գալով եզրափակիչ 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչի պատասխան խաղում «Մանչեսթեր Սիթին» «Էթիհադ» ստադիոնում 3:1 հաշվով հաղթել է «Նյուքասլին»։
«Քաղաքաբնակներից» դուբլ է գրանցել Օմար Մարմուշը, աչքի է ընկել նաև Տիջանի Ռեյնդերսը։ «Նյուքասլի» գոլը խփել է Էնթոնի Էլանգան։
Պեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը դիմակայության առաջին խաղում էլ հաղթել էր 2:0 հաշվով։
Այսպիսով, մանկունիական գրանդը 4 տարի անց դուրս է եկել Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչ, որտեղ մարտի 22-ին Լոնդոնի «Ուեմբլի» ստադիոնում կմրցի «Արսենալի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml