Լիգայի գավաթ. «Լիվերպուլի» ազատ անկումը շարունակվում է` խոշոր հաշվով պարտվելով «Քրիսթալ Փելասին» 🎥
Անգլիայի Լիգայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակիչում «Լիվերպուլը» սեփական դաշտում 0:3 հաշվով պարտվեց «Քրիսթալ Փելասին»։
Լոնդոնյան ակումբից դուբլ գրանցեց Իսմայիլա Սարը, մեկ գոլ էլ խփեց Յերեմի Պինոն։
Մերսիսայդյան գրանդը հանդիպմանը մասնակցում էր երկրորդ կազմով։ Ակումբի գլխավոր մարզիչ Արնե Սլոթը մի շարք առաջատարների հանգստանալու հնարավորություն էր տվել։
«Լիվերպուլը», որը բոլոր մրցաշարերի վերջին 7 խաղերում 6 պարտություն է կրել, տարել 1 հաղթանակ, դուրս մնաց Լիգայի գավաթի խաղարկությունից։
«Քրիսթալ Փելասը» պայքարը կշարունակի քառորդ եզրափակիչում, որտեղ մրցակցի դաշտում կհանդիպի «Արսենալին»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am