Լիգա 1-ի նոր հերոսը. Ռեյմսի հարձակվողը գլխավորեց ռմբարկուների ցուցակը🎥
Ֆրանսիական Լիգա 1-ի 21-րդ տուրում «Ռեյմսը» սեփական հարկի տակ մրցեց «Լորյանի» դեմ` տանելով գերկամային հաղթանակ 4:2 հաշվով։
Հանդիպման ընթացքում «կարմրասպիտակները» զիջում էին 0:2 հաշվով, սակայն Վիլիամ Սթիլի սաները բեկեցին խաղի սցենարը և արժանի հաղթանակ կորզեցին։
Հանդիպմամ հերոս դարձավ «Ռեյմսի» 21-ամյա անգլիացի հարձակվող Ֆոլարին Բալոգանն` իր անվան դիմաց գրանցելով հեթ-տրիկ։
Երիտասարդ ֆուտբոլիստը Լիգա 1-ի շրջանակում խփած գոլերի քանակը հասցրեց 14-ի և գլխավորեց առաջնության լավագույն ռմբարկուների ցուցակը` շրջանցելով Կիլիան Մբապեին (ՊՍԺ), ում ակտիվում կա 13 գոլ։
Նշենք, որ Բալոգանի տրանսֆերային իրավունքները պատկանում են «Արսենալին»։
Այս հաղթանակից հետո «Ռեյմսը» վաստակեց 29 միավոր` բարձրանալով 11-րդ հորիզոնական։
«Լորյանը», 35 միավորով, 7-րդն է։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Լիգա-1, Լորյան, Կիլիան-Մբապե, Ռեյմս, Վիլիամ Սթիլ, Ֆոլարին Բալոգան