Լեմպարդ․ «Բոլորն ասում են, որ մենք տիտղոսի թեկնածու ենք, սակայն մենք երիտասարդ կազմ ունենք»
«Չելսիի» գլխավոր մարզիչ Ֆրենկ Լեմպարդը խոսել է լոնդոնյան ակումբի ցուցադրած խաղի և երիտասարդ կազմի մասին։
«Բոլորն ասում են, որ մենք տիտղոսի թեկնածու ենք, սակայն մենք երիտասարդ կազմ ունենք։ Խոսքը, հատկապես, հարձակման գծի մասին է։ Այդ հատվածներում մենք չունենք այնպիսի ֆուտբոլիստներ, ինչպիսին ունեինք նախկինում։ Մենք չունենք գոլային կամ ասիստի մեքենաներ, որոնք մեզ համար հաղթանակներ կապահովեին։
Մենք չունենք Էդեն Ազար, ով 50%-անոց արդյունավետություն էր ցուցաբերում կամ Դիեգո Կոստա, ով մրցաշրջանում 30 գոլ էր խփում։ Մենք զարգանում ենք եղած ֆուտբոլիստներով և վստահում ենք նրանց։
Մեզ մոտ էլ կարող են դժվար պահեր լինել։ Այնպես որ՝ ինձ և ֆուտբոլիստների համար կարևոր է շարունակել աշխատել՝ պահպանելով հանգստությունն ու համբերությունը»,- ասել է 42-ամյա մարզիչը, ում խոսքերը մեջբերում է Goal.com-ը։
Հիշեցնենք, որ վերջին երկու խաղերում «ազնվականները» հաղթանակած են հեռացել խաղադաշտից։
«Չելսիի» հաջորդ հանդիպումը կկայան հունվարի 20-ին՝ կեսգիշերն անց՝ ժամը 00։15-ին։ Լեմպարդի սաներն արտագնա խաղում ուժերը կչափեն «Լեսթերի» դեմ։ Հանդիպումը կկայանա անգլիական Պրեմիեր լիգայի 18-րդ տուրի շրջանակում։
# ԱՊԼ, Դիեգո Կոստա, Էդեն-Ազար, Լեսթեր, Չելսի, Ֆրենկ-Լեմպարդ