Լեհաստանի հավաքականը դուրս եկավ ԱԱ որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ
Ինչպես տեղեկացնում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը, Լեհաստանի հավաքականը մեխանիկորեն դուրս է եկել աշխարհի 2022 թ. առաջնության որակավորկան փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ։
ՖԻՖԱ-ն, կապված Ռուսաստանի՝ միջազգային մրցաշարերից հեռացման հետ, հայտարարել է, որ Լեհաստանի հավաքականը հնարավորություն է ստացել մասնակցելու ԱԱ-2022-ի որակավորման փլեյ-օֆֆ փուլի եզրափակիչ հանդիպմանը, որը կայանալու է մարտի 29-ին։
Ռոբերտ Լևանդովսկին և ընկերները որակավորման փլեյ-օֆֆ-ի եզրափակիչում մրցելու են Շվեդիա – Չեխիա դիմակայության հաղթողի դեմ, իսկ այդ հանդիպումը կկայանա մարտի 24-ին։
Հիշեցնենք, կապված ռուս-ուկրաինական պատերազմի հետ` ՖԻՖԱ-ն և ՈՒԵՖԱ-ն Ռուսաստանին հեռացրել են իրենց հովանու ներքո անցկացվող մրցաշարերից։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ որակավորման փուլ, ԱԱ-2022, Աշխարհի առաջնություն, Լեհաստանի հավաքական, Մունդիալ-2022, Ռուսաստանի հավաքական, Քաթար-2022, ՖԻՖԱ