Լացիոն շարունակում է անանցանելի պատնեշ մնալ Բորուսիայի համար🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլի 5-րդ տուրի շրջանակում «Բորուսիա Դորտմունդը» սեփական հարկի տակ մրցեց «Լացիոյի» դեմ։
Հիմնականում հավասար ընթացած խաղում կողմերը խփած մեկական գոլով փոխանակվեցին։ Նախ 44-րդ րոպեին «Բորուսիային» առաջ մղեց Ռաֆայել Գերեյրուն, իսկ 67-րդ րոպեին Չիրո Իմոբիլեն խփեց պատասխան գնդակը՝ հստակ իրացնելով 11 մետրանոց հարվածը։
F խմբի մյուս խաղում էլ «Բրյուգեն» 3։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Զենիթի» նկատմամբ։ Բելգիական ակումբի կազմում գոլերի հեղինակներ դարձան Շարլ դե Կետելարեն, Հանս Վանկանենը, ինչպես նաև Նոա Լանգը։
«Բորուսիան» այս ոչ-ոքիից հետո վաստակեց 10 միավորով և միանշանակ նվաճեց փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ անհատական խաղերում առավելություն ունի «Բրյուգեի» նկատմամբ, իսկ 1/8 եզրափակչի մյուս ուղեգիրը վերջին տուրում կպարզեն «Լացիոն» ու «Բրյուգեն», որոնք վերջին տուրում միմյանց դեմ մրցելու են Հռոմում։
F խումբը ունի հետևյալ տեսքը․
1․ «Բորուսիա Դորտմունդ» – 10 միավոր
2․ «Լացիո» – 9 միավոր
3․ «Բրյուգե» – 7 միավոր
4․ «Զենիթ» – 1 միավոր
# Բորուսիա-Դորտմունդ, Բրյուգե, Զենիթ, Լացիո, Հանս Վանկանեն, Նոա Լանգ, Շարլ դե Կետելարե, Չեմպիոնների-լիգա, Չիրո Իմոբիլե, Ռաֆայել Գերեյրու