Լացիոյի դարպասապահը 90+5-րդ րոպեին փրկեց իր թիմին պարտությունից Ատլետիկոյի դեմ խաղում 🎥
Չեմպիոնների լիգայի 1-ին տուրում «Լացիոն» E խմբի շրջանակում Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում մրցեց «Ատլոտիկո Մադրիդի» դեմ։
Հիմնականում հավասար պայքարում ընթացած խաղում կողմերը չպարզեցին հաղթողին. գրանցվեց 1:1 հաշիվը։
Նշենք, որ հանդիպումն անչափ դրամատիկ ավարտ ունեցավ, քանի որ «արծիվներին» 90+5-րդ րոպեին պարտությունից փրկեց դարպասապահ Իվան Պրովեդելը։
«Հնդկացիների» կազմից էլ 29-րդ րոպեին աչքի ընկավ Պաբլո Բարիոսը։
Այս խմբում կայացել է ևս մեկ հանդիպում.
«Ֆեյենորդ» 2:0 «Սելթիկ»
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ատլետիկո Մադրիդ, Իվան Պրովեդել, Լացիո, Չեմպիոնների-լիգա, Պաբլո Բարիոս