Լապորտան ցանկանում է պայմանագիր կնքել Մբապեի հետ
Ինչպես տեղեկացնում է AS-ը` հղում կատարելով Cadena SER-ի լրագրող Մարիո Տորեխոնին, «Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան մտադիր է պայմանագիր կնքել ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի հետ։
Աղբյուրի փոխանցմամբ` այդ մասին 59-ամյա ֆունկցիոները հայտնել է իր շրջապատի անդամներին։
«Մեսսիի վերադարձն այնպիսի գաղափար է, ինչպիսին երբ Ժոան Լապորտան իր շրջապատին ասում է, թե «Ռեալից» կփախցնի Մբապեին։ Դա անհավանականության հետ է սահմանակցում»,- նշել է Տորեխոնը El Larguero-ի ուղիղ եթերի ժամանակ։
Հիշեցնենք, որ Կիլիան Մբապեն 2022 թ. ամռանը, ամենայն հավանականությամբ, կհեռանա «Պարի Սեն-Ժերմենից»։ Նրա կարիերայի հաջորդ կանգառը ենթադրաբար կդառնա «Ռեալ Մադրիդը», որը դեռ նախորդ ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ էր մոտ նրան գնելուն։
Հավելենք, որ 22-ամյա հարձակվողն ընթացիկ մրցաշրջանում բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրելց 16 հանդիպում` դառնալով 7 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Կիլիան-Մբապե, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ