Լապորտա. «Դեմբելեն Մբապեից լավն է. ցանկանում ենք, որ նա մնա Բարսայում»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի հարձակվող Ուսման Դեմբելեի շուրջ ստեղծված իրավիճակի մասին.
«Մենք հիանալի հարաբերություններ ունենք Ուսմանի հետ, և նա ցանկանում է մնալ։ Մենք նույնպես ցանկանում ենք, որ նա մնա «Բարսայում». Դեմբելեն հիանալի ֆուտբոլիստ է։
Նման իրավիճակը բանակցություններ է պահանջում ֆուտբոլիստի գործակալի հետ, ով միանշանակ միայն լավն է ցանկանում իր հաճախորդի համար։
Ես մեծ ոգևորությամբ եմ լցված Դեմբելի հանդեպ։ Որպես ֆուտբոլի` նա ավելի լավն է, քան Մբապեն»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հավելենք, որ ֆրանսիացի վինգերի և «Բարսելոնայի» միջև գործող պայմանագիրն ավարտվում է 2022 թ. հունիսի 30-ին. այժմ կողմերը բանակցում են այն երկրաձգելու շուրջ` քննարկելով աշխատավարձի չափի տարբեր ձևաչափեր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Կիլիան-Մբապե, Ուսման-Դեմբելե, տրանսֆերներ