Լապորտա. «Բարսան ֆինանսապես շուտով կդառնա աշխարհի ամենակայուն ակումբներից մեկը»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է ակումբի ֆինանսական վիճակի մասին.
««Բարսան» ֆինանսական տեսանկյունից այժմ գտնվում է վերականգնման փուլում։
Մենք շուտով կհասնենք մինչհամաճարակային մակարդակին և ֆինանսապես կդառնանք աշխարհի ամենակայուն ակումբներից մեկը»,- 60-ամյա խոսքերը մեջբերում է Rac1-ը։
Լապորտան հավելել է նաև, որ եթե ակումբի եկամտին ավելանա նաև Սուպերլիգայից ստացված գումարները, ապա «տնտեսական բարելավումն էլ ավելի զգալի կլինի»։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, կորոնավիրուս, Սուպերլիգա