Լապորտա. «Բարսան պետք է չհանձնվի, սակայն Լա լիգան հաղթելը բարդ կլինի»
«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է մրցաշրջանի վերջնամասում ակումբի նպատակների մասին.
«Իրավիճակը տարբերվում է նրանից, ինչ մենք սպասում էինք, սակայն եթե կա հնարավորություն, ապա կա նաև հույս։
Մենք պետք է պայքարենք առաջիկա յոթ եզրափակիչներում, որպեսզի հասնենք վերջնական լավագույն արդյունքին։
«Բարսան» պետք է չհանձնվի, սակայն Լա լիգան հաղթելը շատ բարդ կլինի։
Մենք պետք է մտածենք, որ մեզ դեռևս յոթ եզրափակիչ է սպասվում, որոնք պետք է հաղթենք, որպեսզի առաջին հերթին նվաճենք Չեմպիոնների լիգայի ուղեգիր»,- Լապորտայի խոսքերը մեջբերում է Marca-ն։
Հիշեցնենք, որ Լա լիգայի ավարտից 6 տուր առաջ «Բարսելոնան» առաջատար «Ռեալին» զիջում է 15 միավոր, սակայն կատալոնական ակումբը մեկ հանդիպում պակաս է անցկացրել, որի շրջանակում ապրիլի 24-ին մրցելու է «Ռայո Վալեկանոյի» դեմ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Ժոան Լապորտա, Լա-լիգա, Ռեալ Մադրիդ