Լաուտարոն փայլում է, իսկ Ինտերը շարունակում հաղթարշավը🎥
Հունվարի 3-ին ամանորյա ընդմիջումից հետո վերսկսվեց նաև իտալական Ա սերիան, որի շրջանակում կայանում է 15-րդ տուրը։
Տուրի մեկնարկային խաղում առաջատարների թվում ընթացող «Ինտերը» սեփական հարկի տակ մրցեց մրցաշարային աղյուսակի ստորոտում գտնվող «Կրոտոնեի» դեմ։
Շատերի համար անսպասելիորեն հետնապահներն առաջին խաղակեսում լուրջ դիմադրություն ցույց տվեցին միլանյան ակումբին և արդեն 12-րդ րոպեին Նիկոլո Ձանելատոյի գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։ Այդ գոլին 20-րդ րոպեին պատասխանեց Լաուտարո Մարտինեսը, իսկ 31-րդ րոպեին Լուկա Մարոնեն գրավեց սեփական դարպասը, սակայն նախքան ընդմիջման գնալը «Կրոտոնեի» ֆուտբոլիստներին հաջողվեց խփել պատասխան գնդակը։ 36-րդ րոպեին Վլադիմիր Գոլեմիչը հստակ իրացրեց 11-մետրանոց հարվածը, իսկ կողմերն ընդմիջման գնացին 2։2 հաշվի պայամաններում։
Երկրորդ խաղակեսում Անտոնիո Կոնտեի սաները սթափվեցին և որևէ հնարավորություն չտվեցին մրցակցին՝ 4 ագամ գրավելով Ալեքս Կորդասի դարպասը։ Երկրորդ խաղակեսում ևս երկու անգամ աչքի ընակվ Լաուտարոն՝ դառնալով հեթ-տրիկի հեղինակ, իսկ մեկական անգամ էլ՝ Ռոմելու Լուկակուն ու Աշրաֆ Հակիմին, ովքեր էլ ապահովեցին «Ինտերի» 6։2 հաշվով հաղթանակը։
Այսպիսով, «Ինտերը», Ա սերիայի շրջանակում տանելով 7-րդ անընդմեջ հաղթանակը, վաստակեց 36 միավոր, շրջանցեց «Միլանին» և ժամանակավորապես բարձրացավ առաջին հորիզոնական։ «Միլանի» ակտիվում կա 34 միավոր։ «Ռոսոներիներն» իրենց հանդիպումն անցկացնելու են ավելի ուշ՝ հյուրընկալվելով «Բենեվենտոյին», իսկ «Կրոտոնեն» 9 միավորով 19-րդն է։
# Ա-սերիա, Անտոնիո Կոնտե, Աշրաֆ Հակիմի, Ինտեր, Լաուտարո Մարտինես, Կրոտոնե, Ռոմելու-Լուկակու