Հալանդն ու ընկերները ջախջախեցին Լայպցիգին՝ նվաճելով Գերմանիայի գավաթը🎥
Բեռլինի «Օլիմպիական» մարզադաշտում տեղի ունեցավ Գերմանիայի գավաթի 2020/21 խաղարկության եզրափակիչ հանդիպումը, որի շրջանակում մրցեցին «Լայպցիգն» ու «Բորուսիա Դորմտունդը»։
Դորտմունդյան ակումբը կատարյալ առաջին խաղակես անցկացրեց՝ մրցակցի դարպասն ուղարկելով 3 անպատասխան․ դուբլի հեղինակ դարձավ Ջեյդոն Սանչոն, մեկ անգամ է աչքի ընակավ Էրլինգ Հալանդը։
Հատկանշական է, որ Էդին Թերզիչի սաներն այդ 3 գոլերը հեղինակեցին կատարած նույնքան դիպուկ հարվածներից հետո։
Երկրորդ կեսում «ցլերն» ունեի տարածքային լուրջ առավելություն, սակայն միայն 71-րդ րոպեին կարողացան կրճատել հաշվի տարբերությունը, որն իր անվան դիմաց գրացեց Դանի Օլմեն։
Ամեն դեմքում, այս հանդիպման վերջին «իշամեղուներն» էր․ 87-րդ րոպեին խաղի վերջնական հաշիվը ձևակերպեց Էրլինգ Հալանդը, ով նույնպես դարձավ դուբլի հեղինակ։
Այսպիսով, «Բորուսիա Դորտմունդը» 4։1 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Լայպցիգի» նկատմամբ՝ իր պատմության շրջանակում 5-րդ անգամ դառնալով Գերմանիայի գավաթակիր։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# DFB-Pokal, Բորուսիա-Դորտմունդ, Գերմանիայի գավաթ, Դանի Օլմո, Էդին Թերզիչ, Էրլինգ Հալանդ, Լայպցիգ, Յուլիան Նագելսման, Ջեյդոն-Սանչո