Լամին Յամալի անվան պատմությունը
SER Catalunya պարբերականի լրագրող Սիկե Ռոդրիգեսը պատմել է «Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի 17-ամյա վինգեր Լամին Յամալի անվան պատմությունը։
Ֆուտբոլիստի ամբողջական անուն-ազգանունը Լամին Յամալ Նասրաուի Էբանա է։
«Լամին» բառը բխում է արաբերեն «ալ ամին»-ից, որը թարգմանաբար նշանակում է «վստահության արժանի մարդ»։ «Յամալ»-ը նույնպես արաբական ծագում ունի։ Արաբերենից «ջամալ» բառը թարգմանվում է «գեղեցկություն»։ Իսկ «Նասրաու»-ին և «Էբանա»-ն ֆուտբոլիստի ծնողների ազգանուններն են։
Երբ ֆուտբոլիստի ծնողները` Մունիր Նասրաուին և Շեյլա Էբանան, սկսել են հանդիպել, բավականաչափ գումար չեն ունեցել` բնակարան վարձելու համար։ Նրանց իրենց մոտ հյուրընկալել են Լամին և Յամալ անունով մարդիկ։ Նրանց պատվին էլ Մունիրը և Շեյլան անվանակոչել են իրենց որդուն։
«Նրանք չէին կարողանում վճարել բնակարանի վարձը, քանի որ գումար չունեին։ Մունիրը Լամինին և Յամալին խոստացել էր, որ եթե օրերից մեկ օր երեխա ունենա, նրան կանվանի իրենց պատվին»,- նշել է Ռոդրիգեսը։
Լամին Յամալը լույս աշխարհ է եկել 2007 թ. հուլիսի 13-ին Կատալոնիայի մարզի Էսպլուգես դե Լյոբրեգատ քաղաքում։ Նա «Բարսելոնայի» հիմնական թիում 56 խաղում խփել է 10 գոլ, կատարել 13 արդյունավետ փոխանցում։ Ֆուտբոլիստն այս ամռանն Իսպանիայի հավաքականի կազմում դարձել է Եվրոպայի չեմպիոն։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ, Մունիր Նասրաուի