Լամին Յամալը` «Golden Boy» մրցանակի դափնեկիր
«Բարսելոնայի» և Իսպանիայի ազգային հավաքականի վինգեր Լամին Յամալն արժանացել է «Golden Boy» մրցանակին։
Մրցանակը հանձնում է իտալական հեղինակավոր Tuttosport պարբերականը։ Մրցանակի դափնեկիրը պաշտոնապես ճանաչվում է տարվա լավագույն մինչև 21 տարեկան ֆուտբոլիստ։
«Golden Boy» մրցանակը հանձնվում է 2003 թվականից, որի առաջին դափնեկիրը նիդերլանդցվի անվանի ֆուտբոլիստ Ռաֆայել վան դեր Վարտն էր։ Նախորդ տարի այն ստացել էր Մադրիդի «Ռեալի» կիսապաշտպան Ջուդ Բելինգեմը։ Նախկինում մրցանակն ստացել են նաև Գավին, Պեդրին, Էրլինգ Հոլանդը, Ժոաու Ֆելիքսը, Մաթեյս դե Լիխտը, Կիլիան Մբապեն, Ռենատու Սանշեշը, Անտոնի Մարսիալը, Ռահիմ Սթերլինգը, Պոլ Պոգբան, Իսկոն, Մարիո Գյոտցեն, Մարիո Բալոտելին, Ալեշանդրո Պատոն, Անդրեսոնը, Սերխիո Ագուերոն, Սեկս Ֆաբրեգասը, Լիոնել Մեսին և Ուեյն Ռունին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. Ֆուտբոլային մարզաշապիկներ կարող եք ձեռք բերել isport օնլայն խանութից
# Golden boy, Բարսելոնա, Իսպանիայի հավաքական, Լամին Յամալ