Իտալական Ա սերիան նույնպես վերսկսվեց?
Իտալական Ա սերիան ավելի քան երեք ամսվա դադարից հետո այսօր` հունիսի 20-ին, վերսկսվեց։
Այսօր և վաղը կայանալու են 25-րդ տուրից հեետաձգված 4 հանդիպումներ, որոնցից մեկն արդեն ավարտվել է։
Մրցաշարային աղյուսակի ցածր հորիզոնականներում զբաղեցնող «Տորինոն» սեփական հարկի տակ մրցեց «Պարմայի» դեմ։
Հանդիպման ողջ ընթացքում թուրինյան ակումբն ուներ լուրջ առավելություն, սակայն ընդամենը մեկ անգամ կարողավ գրավել մրցակցի դարպասը։
հանդիպման 15-րդ րոպեին տանտերերին առաջ մղեց Նիկոլա Ն’Կուլուն, սակայն 31-րդ րոպեին Յուրայ Կուցկան խփեց պատասխան գնդակը։
48-րդ րոպեին Անդրեա Բելոտին կարող էր կրկին առաջ մղել «Տորինոյին», սակայն վրիպեց 11 մետրանոց նշակետից։ Այդ դրվագում փայլուն խաղաց «Պարմայի» դարպասապահ Լուիջի Սեպեն։
Խաղում այլևս դարպասի գրավում չգրանցվեց` արձանագրվելով 1:1 արդյունքը, որը երկու կողմերին էլ առանձնապես ձեռնտու չէր։
Այսպիսով, «Պարման» վաստակեց 28 միավոր և զբաղեցնում է 15-րդ հորիզոնականը, իսկ «Պարման» 36 միավորով 8-րդն է։
# Ա-սերիա, Անդրեա Բելոտի, Յուրայ Կուցկա, Պարմա, Տորինո