Իսպանիայի գավաթ. Եվս 17 ակումբներ դուրս են եկել 1/16 եզրափակիչ
Իսպանիայի գավաթի շրջանակում շարունակվում է 1/32 եզրափակիչ փուլը։
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Ինտերսիթին», «Էլչեն» ու «Խետաֆեն» արդեն նվաճել են մրցաշարի 1/16 եզրափակիչի ուղեգիր, որոնց միացել են ևս 17 ակումբներ։
Կայացած խաղերում գրանցվել են հետևյալ արդյունքները.
«Սեստաո» 0:1 «Ատլետիկ Բիլբաո»
«Գիխուելո» 1:2 «Վիլյառեալ»
«Ռեալ Ունիոն» 0:1 «Մալյորկա»
«Ալկորկոն» 1:1 (11 մ – 2:4) «Կարթախենա»
«Ատլետիկո Պասո» 0:1 «Էսպանյոլ»
«Նումանսիա» 0:3 «Սպորտինգ Խիխոն»
«Իբիցա Իսլաս Պիտիուսաս» 1:0 «Էյբար»
«Սագունտինո» 0:0 (11 մ – 1:3) «Ռայո Վալեկանո»
«Մերիդա» 0:1 «Ալավես»
«Լևանտե» 2:1 «Անդորրա»
«Լոգրոնես» 0:0 (11 մ – 4:3) «Ալբասետե»
«Արենդո» 1:3 «Օսասունա»
«Խուվենտուդ Տորեմոլինոս» 0:3 «Սևիլիա»
«Կորիա» 0:5 «Ռեալ Սոսիեդադ»
«Արենաս Կլուբ» 1:5 «Վալյադոլիդ»
«Պոնտևեդրա» 2:1 «Տեներիֆե»
«Սեուտա» 3:2 «Իբիցա»
Այսպիսով, «Ատլետիկ Բիլբաոն», «Վիլյառեալը», «Մալյորկան», «Կարթախենան», «Էսպանյոլը», «Սպորտինգ Խիխոնը», «Իբիցա Իսլաս Պիտիուսասը», «Ռայո Վալեկանոն», «Ալավեսը», «Լևանտեն», «Լոգրոնեսն», «Օսասունան», «Սևիլիան», «Ռեալ Սոսիեդադը», «Վալյադոլիդը», «Պոնտևեդրան» և «Սեուտան» նույնպես պայքարը կշարունակեն 1/16 եզրափակիչում։
Հավելենք, որ «Իբիցա Իսլաս Պիտիուսասը» ներկայացնում է Իսպանիայի չորրորդ, իսկ «Լոգրոնեսը», «Պոնտևեդրան» և «Սեուտան»` երրորդ դիվիզիոնը` Սեգունդա Բ-ն։
Այսօր` դեկտեմբերի 22-ին, կկայանա ևս 8 հանդիպում.
«Լինարես» – «Ռասինգ»
«Կակերենո» – «Ժիրոնա»
«Էլդենսե» – «Բուրգոս»
«Գերնիկա Կլուբ» – «Սելտա»
«Խիմնաստիկ» – «Մալագա»
«Լա Նուսիա» – «Լաս Պալմաս»
«Ռեալ Օվիեդո» – «Գրանադա»
«Արենտեյրո» – «Ատլետիկո Մադրիդ»
Վերջում ավելացնենք, որ «Բարսելոնան», «Ռեալ Մադրիդը», «Բետիսն» ու «Վալենսիան» պայքարն սկսելու են հենց 1/16 եզրափակիչից, որի վիճակահանությունը կայանալու է դեկտեմբերի 23-ին։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Copa del Rey, Ալավես, Ատլետիկ Բիլբաո, Բարսելոնա, Բետիս, Էսպանյոլ, Իբիցա Իսլաս Պիտիուսաս, Իսպանիայի գավաթ, Լևանտե, Լոգրոնես, Կարթախենա, Մալյորկա, Պոնտևեդրա, Ռայո Վալեկանո, Ռեալ Մադրիդ, Ռեալ-Սոսիեդադ, Սեուտա, Սևիլիա, Սպորտինգ-Խիխոն, Վալենսիա, Վալյադոլիդ, Վիլյառեալ, Օսասունա