Ինտերն ու Արսենալը, հնարավոր է, փոխանակում իրականացնեն
«Ինտերը» դիտարկում է Քրիստիան Էրիկսենից բաժանվելու տարբերակներ, քանի որ դանիացի կիսապաշտպանը կարծես թե չի կարողանում հարմարվել իտալական ֆուտբոլին։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, 28-ամյա ֆուտբոլիստից բաժանվելու տարբերակներից մեկը «Արսենալին» փոխանակում առաջարկելն է։ «Ներաձուրիները» մտադիր են լոնդոնյան ակումբին Էրիկսենի փոխարեն ստանալ Գրանիտ Ջակային։
Հաղորդվում է, որ շվեյցարացի կիսապաշտպանը «Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի խաղային մոդելի համար ավելի հարմար ֆուտբոլիստ է, քան Քրիստիան Էրիկսենը։
Էրիկսենը նույնպես դեմ չէ վերադառնալ Անգլիա, հատկապես Լոնդոն, որտեղ 2013-2020 թթ․ հանդես էր գալիս «Տոտենհեմի» կազմում։
Ընթացիկ մրցաշրջանում Քրիստիան Էրիկսենը «Ինտերի» կազմում անցկացրել է ընդամենը 7 հանդիպում՝ աչքի չընկնելով որևէ արդյունավետ գործողությամբ։
# Արսենալ, Գրանիտ Ջակա, Ինտեր, տրանսֆերներ, Քրիստիան-Էրիկսեն