Ինտերն ապահովում է B խմբի անհավանական վերջաբանը🎥
Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության շրջանակում ընթանում է 5-րդ տուրը։
B խումբի առաջատար «Բորուսիա Մյունխենգլադբախը» սեփական հարկի տակ մրցեց «Ինտերի» դեմ։
Միլանյան ակումբը 2։3 հաշվով անչափ կարևոր հաղթանակ տարավ հյուրընկալվելիս և շարունակում է խմբից դուրս գալու հնարավորություններ պահպանել։
Անտոնիո Կոնտեի թիմին հաղթանակ պարգևեցին Մատեո Դարմիանի և Ռոմելու Լուկակուի խփած գոլերը։ Վերջինս դարձավ դուբլի հեղինակ։ «Ներաձուրիների» գոլերին մյունխենգլադբախցիները կարողացան պատասխանել Ալասան Պլեայի դուբլով, որը, սակայն,բավարար չեղավ։
Այս խմբի մյուս խաղում «Շախտյորը» 2։0 հաշվով անկնկալ հաղթանակ էր տարել «Ռեալի» նկատմամբ։
Այսպսիով, վերջին տուրից առաջ անհավանական պատկեր է ձևավորվել B խմբում։ Այս խմբում դեռևս որևէ թիմ չի ապահովել 1/8 եզրափակչի ուղեգիր, ոչ մի թիմ էլ դուրս չի մնացել պայքարից։
Խումբը վերջին տուրից առաջ ունի հետևյալ տեսքը․
1․ «Բորուսիա Մյունխենգլադբախ» – 8 միավոր
2․ «Շախտյոր» – 7 միավոր
3․ «Ռեալ Մադրիդ» – 7 միավոր
4․ «Ինտեր» – 5 միավոր
# Ալասան Պլեա, Բորուսիա Մյունխենգլադբախ, Ինտեր, Մատեո Դարմիան, Չեմպիոնների-լիգա, Ռոմելու-Լուկակու