Պաշտոնական․ Ինտերը ներկայացրեց ակումբի նոր լոգոն 📸
«Ինտերի» Twitter-ի պաշտոնական էջում հրապարակվել է ակումբի նոր լոգոն։
Այն ակումբի ավանդական գույներով է՝ սև, կապույտ և սպիտակ։ Լոգոյի կենտրոնում նշմարվում են լատիներեն IM տառերը, որը նշանակում է «Internazionale Milano»:
Հատկանշական է, որ նոր լոգոյի վրայից դուրս են եկել FC (խմբ․՝ Football Club) տառերը, իսկ կապույտ գույնը նոր տարբերակում ավելի ընդգծված է։
Հիշեցնենք, որ «Ինտերը» Ա սերիայի ընթացիկ մրցաշրջանում անցկացրած 27 խաղից հետո վաստակել է 65 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը՝ մոտակա հետապնդող «Միլանից» առաջ անցնելով 6 միավոր։ «Ներաձուրիները», «ռոսոներիների» համեմատ, մեկ խաղ պակաս են անցկացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ա-սերիա, Ինտեր