Անտոնիո Կոնտե․ «Էրիկսենը կարող է դառնալ Ինտերի լրացուցիչ զենքը»
«Ինտերի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն խոսել է թիմի հարձակվողական կիսապաշտպան Քրիստիան էրիկսենի մասին։
«Ռեգբիում կա խաղացող, ով դուրս է գալիս խաղադաշտ պահեստայինների նստարանից (ժպտում է)։
Մենք հույս ունենեք, որ Քրիստիանը կարող է օգնել մեզ տարբեր իրավիճակներում։
Նա կարող է դառնալ «Ինտերի» լրացուցիչ զենքը, սակայն նա չի կարողանա դուրս գալ խաղադաշտ՝ միայն տուգանային հարվածներ իրացնելու համար»,- 51-ամյա մասնագետի խոսքերն է մեջբերում Football Italia-ն։
Հիշեցնենք, որ Իտալիայի գավաթի 1/4 եզրափակիչ դիմակայության շրջանակում «Ինտերը» գերդրամատիկ պայքարում 2։1 հաշվով հաղթեց «Միլանին»՝ դառնալով կիսաեզրափակչի առաջին մասնակիցը։
«Ներաձուրիները» հաղթական գնդակը խփեցին միայն հանդիպման 90+8-րդ րոպեին։
«Կապտասևերը» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք էին ստացել․ գնդակին մոտեցավ Քրիստիան Էրիկսենը, ով էլ վարպետորեն գնդակն ուղարկեց «Միլանի» դարպասը՝ դառնալով անզուգական գոլի հեղինակ։
Ընթացիկ մրցաշրջանում դանիացի ֆուտբոլիստը, «Ինտերի» կազմում բոլոր խաղերը միասին վերցրած, մասնակցել է 15 հանդիպման՝ դառնալով վերոնշյալ միակ գոլի հեղինակը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Անտոնիո-Կոնտե, Ինտեր, Իտալիայի-Գավաթ, Միլան, Քրիստիան-Էրիկսեն