Ինտերը Ռեալի դեմ խաղից առաջ լուրջ կորուստ ունի
Չեմպիոնների լիգայի 3-րդ տուրի շրջանակում «Ռեալը» նոյեմբերի 3-ին մրցելու է «Ինտերի» դեմ։ Հանդիպման մեկնարկը նախատեսված է Երևանի ժամանակով 23։55, որը հեռարձակվելու է «Արմենիա» հեռուստաընեկրության ուղիղ եթերով։
Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, միլանյան ակումբի հարձակվող Ռոմելու Լուկակուն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի այդ հանդիպումը։
Այդ վնասվածքը բելգիացի հարձակվողը ստացել է «Շախտյորի» դեմ (0:0) կայացած խաղում, ինչից հետո Լուկակուն բաց թողեց Ա սերիայի 6-րդ տուրի շրջանակում կայացած «Պարմայի» դեմ խաղը, որն ավարտվեց 2։2 հաշվով։ Նրա մասնակցությունը նոյեմբերի 8-ին կայանալիք «Ատալանտայի» դեմ խաղը նույնպես հարցականի տակ է։
Աղբյուրի փոխանցմամբ՝ «Ռեալի» դեմ խաղին կարող են մասնակցել Ալեքսիս Սանչեսն ու Միլան Շկրինյարը, ովքեր տարբեր պատճառներով բացակայում էին։
# Ինտեր, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Ռոմելու-Լուկակու